
«Արթ Ռեզիդենս» ընկերությունը Հայաստանում առաջատար կառուցապատողներից է, որը հիմնադրվել է 2020 թվականին (հանդես գալով Արթ-Գրուպ անվանմամբ)։ Մենք մասնագիտացած ենք բնակելի և սոցիալական ծրագրերի նախագծման և շինարարության մեջ՝ սկսած գաղափարից մինչև վաճառք և իրագործում։ Այսօր մեր կառուցած տարածքների ընդհանուր մակերեսը անցնում է 150.000 քմ-ը: Մեր աշխատանքը հիմնված է կառուցապատման ժամանակակից կառավարման սկզբունքների վրա։ Մենք պլանավորում, համակարգում և վերահսկում ենք նախագծի ամբողջ ընթացքը՝ ապահովելով բարձր որակ, թափանցիկ գործընթաց, ինչպես նաև բյուջեի և ժամկետների պահպանում։
Մեր հիմնական գաղափարախոսությունն է՝ հասանելի շքեղություն։ Մենք ձգտում ենք ստեղծել բարձրորակ, ժամանակակից և հարմարավետ բնակելի միջավայրեր՝ մատչելի գնով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա վայելել ճոխության և բարձր կյանքի որակը: Մեր նպատակն է առաջարկել յուրահատուկ միջոցներ և լուծումներ, որոնք թույլ կտան մեր հաճախորդներին զգալ այն ամենը, ինչն իրենից ներկայացնում է իրական շքեղություն՝ հասանելի բյուջեով։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ունի իրավունք ապրել հարմարավետ և ոգեշնչող միջավայրում, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ ինչ նպատակին հասնենք՝ ստեղծելով հուսալի և ժամանակակից նախագծեր։
Նպատակը
Մեր հիմնական նպատակն է շարունակել զարգացնել և ընդլայնել բնակեցված տարածքների ցանկը՝ ստեղծելով բարձրորակ, ժամանակակից և հարմարավետ միջավայրեր՝ հասանելի շքեղությամբ։ Մենք ձգտում ենք լինել ռեգիոնի կառուցապատման ոլորտի առաջատարը, ներկայացնելու նորարարական գաղափարներ և կառուցել շուկան՝ բարձրացնելով ընդհանուր որակի չափանիշները։ Աշխատում ենք մեր օրինակով բարձրացնել ՀՀ կառուցապատման նշաձողը, որպեսզի ոլորտը նոր մակարդակի բարձրանա՝ առավել որակյալ և ժամանակակից կառույցներով։ Մեր ամբողջ գործունեության հիմնական նպատակը մարդկանց կյանքը բարելավելն է՝ ստեղծելով ապահով, հարմարավետ և ոգեշնչող միջավայրեր՝ միշտ հաշվի առնելով հաճախորդների սպասումները և բնապահպանական սկզբունքները։









